«Բացել կյանքի ճանապարհը»․ հայ դերասանները ակցիա են իրականացնում

20:22 • 20.12.22

Հայ դերասանները ակցիա են իրականացնում՝ պահանջելով աշխարհից բացել Լաչինի միջանցքը։

Նրանք նշում են, որ ակցիան քաղաքական չէ, նպատակ ունեն ցույց տալու միջազգային հանրությանը, որ Հայաստանում չեն լռում։

«Բացել կյանքի ճանապարհը»,- վանկարկում են ակցիայի մասնակիցները:

Նշենք, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ ապօրինաբար շրջափակելով Արցախը և արհեստականորեն ստեղծելով ծանր հումանիտար պայմաններ Արցախի 120 հազարանոց բնակչության համար։