ԱՄՆ դաշնային ծախսերի օրինագծով նախատեսվում է տնտեսական աջակցություն ցուցաբերել Հայաստանին ու Արցախին. Ֆրենկ Փալոն

11:33 • 24.12.22

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Թվիթերի իր օգտահաշվում անդրադարձել է ԱՄՆ դաշնային ծախսերի օրինագծին, որով նախատեսվում է նաև տնտեսական աջակցություն Հայաստանին և Արցախին:

«Ուրախ եմ, որ դաշնային ծախսերի օրինագիծը ներառում է աննախադեպ 60 միլիոն դոլար տնտեսական օգնություն Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախում ականազերծման աշխատանքների համար։

Սա կօգնի Հայաստանին ամրապնդել իր տնտեսական զարգացումը, էներգետիկ անկախությունը և օրենքի գերակայությունը»,- գրել է կոնգրեսականը: