ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովից դուրս գալու դիմում է գրել

22:43 • 24.12.22

Գլխավոր դատախազին առընթեր Էթիկայի հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Շաթիրյանը դիմում է գրել Էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։ 

Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության պաշտոնակլան կայքից։

Աննա Վարդապետյանը հիմք ընդունելով Շաթիրյանի դիմումը դադարեցրել է նրա՝ Հանձնաժողովի իրավաբան–գիտնական անդամի լիազորությունները։

Մեկ այլ հրամանով իրավաբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Պետրոսյանին նշանակել է Հանձնաժողովի անդամ։