Փաշինյանն ու Էրդողանը շնորհավորել են միմյանց Կուրբան Բայրամի ու Վարդավառի առթիվ, քննարկել՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը

14:59 • 28.06.23

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Վարչապետը շնորհավորել է նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ նախագահը շնորհավորել է վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

Ղեկավարները քննարկել են իրենց երկրների միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում, քննարկվել է դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման մասին պայմանավորվածության կատարման ընթացքը։

Փաշինյանն ու Էրդողանը շնորհավորել են միմյանց Կուրբան Բայրամի ու Վարդավառի առթիվ, քննարկել՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը