Թուրքիան կարագացնի եվրաինտեգրման շուրջ բանակցությունները. Էրդողան

21:20 • 13.07.23

Թուրքիան մտադիր է արագացնել Եվրամիությանն իր անդամակցության բանակցային գործընթացը։ Այս մասին Վիլնյուսից վերադառնալուն պես լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Եվրամիությունում դրական մթնոլորտ է տիրում մեր եվրաինտեգրման գործընթացի վերածննդի հետ կապված: Մենք կարագացնենք Մաքսային միության շրջանակներում հարաբերությունների վերականգնման շուրջ բանակցությունները, ինչը դրական ազդեցություն կունենա Թուրքիայի տնտեսության վրա: Հուսով եմ, որ հաջողություն կունենանք առանց վիզայի ռեժիմի հարցում»,- ասել է նա։

Էրդողանը նշել է, որ իր պաշտոնական ներկայացուցիչ, գլխավոր խորհրդական Արիֆ Չաղաթայ Քըլըչին գործուղել է Բրյուսել՝ եվրաինտեգրման շուրջ բանակցություններ վարելու։

Թուրքիան կարագացնի եվրաինտեգրման շուրջ բանակցությունները. Էրդողան