Արևմուտքի և Ռուսաստանի միջև թեժ հակամարտությունը կլինի բոլորովին այլ պատերազմ. Պուտին

15:54 • 15.10.23

Արևմուտքի և Ռուսաստանի թեժ հակամարտությունը, եթե այն տեղի ունենա, չի սահմանափակվի հատուկ ռազմական գործողությամբ, դա կլինի բոլորովին այլ պատերազմ. այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինն այսպես մեկնաբանել է ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի առաջարկությունը՝ նախապատրաստվելու միաժամանակ պատերազմի թե՛ Ռուսաստանի, թե՛ Չինաստանի հետ, այդ թվում՝ հաշվի առնելով միջուկային առճակատման տարբերակը։

«Մենք ելնում ենք նրանից, որ խաղաղություն ենք ուզում, և եթե նրանք ցանկանում են կռվել Ռուսաստանի հետ, ապա սա բոլորովին այլ պատերազմ է, սա հատուկ ռազմական գործողություն չէ», - ընդգծել է Պուտինը։

Արևմուտքի և Ռուսաստանի միջև թեժ հակամարտությունը կլինի բոլորովին այլ պատերազմ. Պուտին