ՖԻՖԱ-ն Ռուբիալեսին 3 տարով հեռացրել է ֆուտբոլից՝ Հերմոսոյին համբուրելու համար

16:30 • 30.10.23

Լուիս Ռուբիալեսը հեռացվել է ֆուտբոլից.

ՖԻՖԱ-ի կարգապահական հանձնաժողովը Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախկին նախագահին 3 տարով հեռացրել է ֆուտբոլի հետ կապված բոլոր գործունեությունից։

Այս պատիժը կապված է 2023 թվականի կանանց աշխարհի առաջնության եզրափակիչից հետո տեղի ունեցած դրվագի հետ։ Ռուբիալեսը գրկել էր Իսպանիայի հավաքականի խաղացող Ջենիֆեր Հերմոսոյին և համբուրել նրան։

Համատարած քննադատությունից հետո Ռուբիալեսը հայտարարեց RFEF-ի նախագահի պաշտոնից հեռանալու մասին: