Սլովանը հաղթել է Կոշիցեին․ Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

15:03 • 30.10.23

Սլովակիայի առաջնության (Nike Liga) 12-րդ տուրում «Սլովանը» 4։0 հաշվով ջախջախել է «Կոշիցեին»։

Տանտերերի կազմում գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։

Հանդիպման 6-րդ րոպեին հաշիվը բացել է Դավիդ Ստրելեցը։ 3 րոպե անց նույն Ստրելեցի պասից աչքի է ընկել Տիգրան Բարսեղյանը։ Եվս 5 րոպե հետո արդեն Բարսեղյանի փոխանցումից գոլի հեղինակ է դարձել թիմի ավագ Յուրայ Կուցկան։

48-րդ րոպեին Ալեքսանդր Չավրիչը հստակ է իրացրել 11 մետրանոց հարվածը։

«Սլովանը» 11 խաղից հետո 26 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 1 միավորով առաջ է 12 խաղ անցկացրած «Ժիլինայից»։