Վինիսիուսը՝ Սոկրատեսի անվան մարդասիրական մրցանակի դափնեկիր

00:26 • 31.10.23

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի խաղացող Վինիսիուս Ժունիորը «Ոսկե գնդակի» հանձնման արարողության ժամանակ ստացել է Սոկրատեսի անվան մարդասիրական մրցանակը։

Բրազիլացին այս մրցանակը ստացել է Vini Jr ինստիտուտում իր ամենամյա ներդրման շնորհիվ, որը կրթական ծառայություն է աղքատ ուսանողների համար։ 2022 թվականին խաղացողը ներդրել է 335 հազար եվրո, 2023 թվականին՝ ավելի քան 1 միլիոն եվրո, իսկ 2024 թվականին ներդրումները կհասնեն 2,5 միլիոն եվրոյի։

Սոկրատեսը բրազիլացի ֆուտբոլիստ է, որը հայտնի է Բրազիլիայում ռազմական ռեժիմի դեմ ակտիվ պայքարով, սպորտը և ֆուտբոլը որպես բարձրագույն ժողովրդավարական արժեքներ համարելով: