Ոստիկանները փորձում էին խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր (տեսանյութեր)

15:05 • 28.05.24

Ըստ համացանցում տարածվող տեսանյութերի քիչ առաջ Սարդարապատում ոստիկանությունը խոչընդոտում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը հուշահամալիր:

Չնայած խոչընդոտներին, կաթողիկոսը կարողացել է մուտք գործել հուշահամալիրի տարածք:

Նշենք, որ այդ պահին հուշահամալիր է ուղևորվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Բագրատ Սրբազանը և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները ուղևորվել էին Սարդարապատ, գիշերել այնտեղ և Հանրապետության օրը դիմավորել հենց հուշահամալիրում:

Տեսանյութերը՝ այստեղ: