Երևանում իրականացվում են փոսալցման, ճաքալցման և ասֆալտապատման միջին նորոգման աշխատանքները (տեսանյութ)

13:59 • 29.05.24

Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում ըստ առաջնահերթության այսօրվանից մեկնարկելու է ասֆալտապատման միջին նորոգման գործընթացը, որին զուգահեռ իրականացվելու են նաև փոսալցման և ճաքալցման ծրագրերը։ 

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Եղանակային անբարենպաստ պայմանները աշխատանքներն ավարտին հասցնելու հնարավորություն չէին տալիս, սակայն այսօրվանից հետևողական քայլերով արվելու է ամեն ինչ, որպեսզի մայրաքաղաքում վարորդները բողոք չունենան ճանապարհների վիճակի պատճառով։ 

Իրականացվող ծրագրերում կարևորվում է նաև գործի որակը:

Մանրամասները՝ տեսանյութում։