Բանավոր բողոք է ստացվել «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի վերաբերյալ. ԿԳՄՍՆ
«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցույթում որևէ հաղթողի դեռևս չի տրամադրվել համապատասխան դրամական խրախուսում, քանի որ ընթանում է ուսումնասիրություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունից։
««ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի այս տարվա մրցաշարի մասնակցության վերաբերյալ ստացվել է բանավոր բողոք, որի շուրջ ներկայում ընթանում է ուսումնասիրություն, և առաջիկայում արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի»,–հայտնեցին նախարարությունից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։










