Թուրքական Բայրաքթարը ՀՀ սահմանը չի հատել

13:27 • 19.08.24

Տելեգրամյան ալիքներում տեղեկություններ են շրջանառվում, թե երեկ երեկոյան ժամերին թուրքական Բայրաքթարը ՀՀ սահմանների մոտ հետախուզական թռիչքներ իրականացնելիս հատել է օդային սահմանը:

Որպես ապացույց կից հրապարակվել են նաև flightradar24 ծրագրից արված լուսանկարներ:

Tert.am-ի աղբյուրները հայտնեցին, որ ՀՀ սահմանի հատում չի արձանագրվել, հավանաբար ծրագրային սխալ է: