Իսլանդիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
22:29 • 03.09.24
Իսլանդիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա՝ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից 223 կմ հյուսիս-արևելք։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Placeholder










