ՕԽ-2024-ին մասնակցած Ուգանդայի վազորդին այրել է նախկին ընկերը․ Bild

23:18 • 03.09.24

ՕԽ-2024-ին մասնակցած Ուգանդայի վազորդին այրել է նախկին ընկերը։

Այս մասին հայտնում է Bild-ը։

Դեպքը տեղի է ունեցել Ռեբեկա Չեփթեգեյի տուն վերադառնալուց մի քանի շաբաթ անց: Վիճաբանությունից հետո նախկին ընկերը բենզին է լցրել ու լուցկի վառել։

Հարևանները նկատել են հրդեհը և շտապօգնություն կանչել։ Կինը և հրկիզողը տեղափոխվել են հիվանդանոց։ Վազորդուհին մարմնի 75 տոկոսի այրվածքներ է ստացել։