Դանակահարել են Տաջիկստանի գլխավոր մուֆթիին

21:29 • 11.09.24

Տաջիկստանի Ուլեմների խորհրդի նախագահ Սաիդմուկարամ Աբդուլկոդիրզոդան դանակահարման հետևանքով վիրավորվել է Դուշանբեի կենտրոնական մզկիթի մոտ։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հանրապետության ներքին գործերի նախարարության մամուլի կենտրոնին։

«Այսօր` ժամը 17:20-ին, Դուշանբե քաղաքի կենտրոնական մզկիթի մոտ աղոթքից հետո չարագործը դանակահարել է Տաջիկստանի Ուլեմների խորհրդի նախագահ Սաիդմուկարամ Աբդուլկոդիրզոդային»,-ասված է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում հավելել են, որ հարձակվողը ձերբակալվել է։

Տաջիկստանի ՆԳՆ-ից հայտնում են, որ հարձակումն իրականացվել է խուլիգանական դրդապատճառներով։