ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

08:58 • 06.12.24

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Էպիկենտրոնը գտնվել է Ֆորտունա քաղաքից 56 կմ հարավ-արևմուտք, որտեղ բնակվում է 12 հազար մարդ: Օջախը գտնվել է 14 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Սան Ֆրանցիսկոյի բնակիչները նախազգուշացում են ստացել հնարավոր ցունամիի մասին։ Ավելի ուշ ցունամիի վտանգը հանվել է։