Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանվեն. Տիգրան Ավինյան

18:20 • 26.12.24

Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանվեն: Այս մասին  տարեվերջյան ասուլիսի ընթացքում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Երևանի քաղաքապետի խոսքով` ուղեվճարը լինի բանկային քարտով, թե QR-ով, հսկիչը ավտոբուս մտնելիս իր մոտ կունենա հատուկ սարք և քաղաքացիներին կառաջարկի ցույց տալ իրենց տոմսի առկայությունը։