Գազայում սովից մահացածների թիվը հասել է 339-ի
2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածի շրջափակման ընթացքում սովից մահացածների թիվը հասել է 339-ի, այդ թվում՝ 124 երեխա, հայտնել է տեղի առողջապահության նախարարությունը։
«Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնումից յոթ մահվան դեպք։ Այսպիսով, սովից մահացածների թիվը հասել է 339-ի, այդ թվում՝ 124 երեխա», - ասվում է հայտարարության մեջ։














