Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025․ Ամերիաբանկը աջակցում է տնտեսության առանցքային ոլորտի զարգացմանը (տեսանյութ)

20:14 • 06.10.25

Հոկտեմբերի 3-ից 4-ը Ծաղկաձորում անցկացվեց «Հայաստանի Հանքարդյունաբերական ֆորում 2025»-ը։ Միջոցառման նպատակն էր մեկ հարթակում համախմբել տեղական և միջազգային մասնագետների, պետական մարմինների ներկայացուցիչների, ներդրողների և փորձագետների՝ քննարկելու հանքարդյունաբերության զարգացման հեռանկարները, ներդրումային միջավայրը և կայուն զարգացման գլոբալ միտումները։ Ոլորտի պատասխանատուները վստահ են՝ այս ուղղությունը կարող է ունենալ ռազմավարական նշանակություն Հայաստանի տնտեսության համար։

Ամերիաբանկը հովանավորում էր ֆորումը՝ ընդգծելով իր աջակցությունը ոլորտի զարգացմանը և Հայաստանի տնտեության համար հեռանկարային ներդրումային ծրագրերի իրագործմանը: 

«Ամերիաբանկի միջոցով 5000 հոգի հանքաարդյունաբերության ոլորտում գործող ընկերություններից աշխատավարձ է ստանում, այսինքն՝ խոսքը 5000 ընտանիքների մասին է, և այդ 5000 հոգին հանրագումարային ունեն մոտավորապես 60 մլն վարկեր, այսինքն՝ դրանք բնակարանների ձեռքբերման վարկեր են, մեքենաների ձեռքբերման, սպառողական վարկեր են»,-ասում է Ամերիաբանկի Կորպորատիվ վաճառքների և հարաբերությունների կառավարման բաժնի ղեկավար Էդուարդ Առաքելյանը: Իսկ Ամերիաբանկի Կորպորատիվ բանկինգի տնօրեն Գագիկ Սահակյանը հավելում է, որ այս պահին ընկերությունն ունի ուրջ 350 մլն դոլար վարկեր՝ տրամադրված հանքաարդյունաբերական ընկերություններին և պլանավորում են, որ ապագայում այդ թիվը աճի՝ դառնալով մինչև կես միլիարդ դոլար:

Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հաջողության բանալին կայանում է պատասխանատու կառավարման, նորարարական մոտեցումների և ֆինանսական հզոր աջակցության համադրության մեջ, իսկ գործընկեր Ամերիաբանկը ևս մեկ անգամ հաստատում է  իր շարունակական աջակցությունը ոլորտին՝ հնարավորությունների ընդլայնման և ներդրումային ծրագրերի իրականացման գործում: