«Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը նախքան ձերբակալվելը փորձում էր հանդարտեցնել իրավիճակը (տեսանյութ)
Լրատվամիջոցներում տարածված տեսանյութում երևում է, որ նախքան ձերբակալվելը «Մեր ձևով» շարժման անդամ, իրավաբան Ռուբեն Մխիթարյանը ձեռքերը պարզել է վեր և փորձում է հանդարտեցնել իրավիճակը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթարկվել «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը: Այս մասին հայտնել էր «Մեր ձևով» շարժումը:
Հիշեցնենք՝ հաղորդել էինք, որ լարված իրավիճակ է Գյումրու քաղաքապետարանում: Առավոտվանից ԱԱԾ-ն Գյումրու քաղաքապետարան էր մտել:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։
Ավելի ուշ Վարդան Ղուկասյանին տեղափոխել են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե:
Ավելին՝ տեսանյութում։













