Երեք միլիոնից ավելի ուղևորներ արդեն թռել են FLYONE ARMENIA-ի թևերով

18:12 • 23.10.25

FLYONE ARMENIA ավիաընկերությունը հպարտությամբ հայտնում է, որ սահմանել է նոր ռեկորդ տեղափոխած ուղևորների քանակով հատելով 3 միլիոնի սահմանը:

Այս կարևոր իրադարձությունը նշանավորելու նպատակով Զվարթնոց միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ խորհրդանշական տոնական արարողություն: Ավիաընկերության երեք միլիոներորդ ուղևորը դարձավ Անի Գևորգյանը, որը 2025 թվականի հոկտեմբերի 23-ին մեկնում էր Երևանից դեպի Սոչի։ Հանդիսավոր մթնոլորտում ընկերության կոմերցիոն տնօրեն Հայկ Հակոբյանը հոբելյար ուղևորին հանձնեց նվեր վաուչեր՝ երկու անձի համար՝ FLYONE ARMENIA-ի երթուղային ցանցի ցանկացած ուղղությամբ ավիատոմսեր ձեռք բերելու հնարավորությամբ։

FLYONE ARMENIA-ն սկսել է իրականացնել Երևան–Սոչի չվերթները 2022 թվականի գարնանը։ Վերջին 3.5 տարվա ընթացքում այդ ուղղությամբ ավիաընկերությունը տեղափոխել է շուրջ 225,000 ուղևոր և իրականացրել է ավելի քան 1,700 չվերթ՝ մրցակցելով ևս վեց ավիափոխադրողի հետ։

Այս ձեռքբերումը ևս մեկ անգամ հաստատում է FLYONE ARMENIA-ի շարունակական զարգացումը, վստահելիությունը և իր ուղևորների բարձր վստահությունը։

FlyOne Armenia-ն (www.flyone.am) Հայաստանի Հանրապետության առաջատար ավիափոխադրողն է, որը հիմնադրվել է 2021 թվականին: Այն չվերթեր է իրականացնում դեպի ԱՊՀ, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներ շուրջ քսաներեք ուղղություններով, որոնց թիվը գնալով ավելանում է։ Իր գործունեության ընթացքում FlyOne Armenia-ն արդեն փոխադրել է ավելի քան երեք միլիոն ուղևոր:

Ընկերության ժամանակակից նավատորմը ամբողջությամբ համապատասխանում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) անվտանգության չափանիշներին։