Թբիլիսիում տեղի է ունեցել բանտարկված լրագրող Մզիա Ամագլոբելիի աջակցության զանգվածային բողոքի ակցիա (տեսանյութ)
Թբիլիսիում ձերբակալել են երեսուն մարդու, որտեղ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով բանտարկված վրացի լրագրող Մզիա Ամագլոբելիի ազատ արձակումը, հաղորդում է Euronews-ը: Նա նախկինում արժանացել էր Սախարովի մրցանակի։
Հազարավոր մարդիկ ցույց են անցկացրել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ ի պաշտպանություն բանտարկված վրացի լրագրող Մզիա Ամագլոբելիի, այն բանից հետո, երբ չորեքշաբթի օրը նրան շնորհվել է Եվրախորհրդարանի Սախարովի մրցանակը։
«Բաթումելեբի» և «Նեթգազետի» անկախ առցանց հրատարակությունների հիմնադիր Ամագլոբելին ստացել է ԵՄ բարձրագույն մարդու իրավունքների մրցանակը՝ բելառուս-լեհ լրագրող Անջեյ Պոչոբուտի հետ միասին։
Ցույցը խաղաղ էր, սակայն ոստիկանությունը ձերբակալել է 30 մարդու։
Մզիա Ամագլոբելին ձերբակալվել է 2025 թվականի հունվարին՝ կառավարության դեմ բողոքի ցույցերին մասնակցելու համար։ Օգոստոսին նա դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ բողոքի ցույցի ժամանակ ոստիկանին հարվածելու մեղադրանքով։
Ամագլոբելին, որը Վրաստանի անկախացումից ի վեր երկրում առաջին կին քաղբանտարկյալն է, դարձել է ժողովրդավարության համար պայքարող բողոքի շարժման առաջնորդ և խոսքի ազատության պաշտպան։
Տեսանյութն՝ այստեղ:














