Կասկադ համալիրը վերակառուցման աշխատանքներից հետո կվերածվի ժամանակակից մշակութային կենտրոնի (լուսանկարներ)

12:23 • 24.10.25

Երևանի սրտում սկսվելու են քաղաքի ամենակարևոր քաղաքաշինական նախաձեռնություններից մեկի՝ Կասկադ համալիրի, ամբողջական վերակառուցման աշխատանքները։ Այդ աշխատանքները իրականացվելու են GTB Development ընկերության կողմից:

GTB Development-ը իրականացնելու է խոշոր ներդրում՝ մշակութային և ժամանցային հանգույցի ստեղծման նպատակով :

Նորակառույց հատվածում նախատեսվում են՝

Ժամանակակից արվեստի թանգարան և ցուցասրահներ,

Համերգասրահ,

Պետական արարողակարգային միջոցառումների համար նախատեսված առանձնացված տարածք։

Բացի այդ, GTB Development-ը զբաղվելու է հարակից տարածքի բարեկարգմամբ և կանաչապատմամբ:

Այս քաղաքաշինական ծրագրի նպատակը Կասկադ համալիրի ամբողջական և ավարտուն տեսք ստանալն է, վերածելով այն ժամանակակից մշակութային կենտրոնի: