Չինաստանի հյուսիս-արևելքում 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
19:19 • 25.10.25
Չինաստանի հյուսիս-արևելքում՝ Ցզիլին նահանգում, շաբաթ օրը տեղի է ունեցել 5.5 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։
Կենտրոնը պարզաբանել է, որ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 19:45-ին Ցզիլին նահանգի Յանբիան Կորեական ինքնավար շրջանի Հունչուն շրջանում։
Կենտրոնի օջախը գտնվել է 560 կիլոմետր խորության վրա։
Placeholder










