Հովհաննավանքում քաղաքացին կարգալույծ քահանայի ձեռքից խլել է Սուրբ գիրքը և հրաժարվել է վերադարձնել (տեսանյութ)

15:21 • 26.10.25

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է քաղաքացին խլում Ստեփան Ասատրյանի ձեռքից Սուրբ գիրքը և հրաժարվում է տալ նրան։

Դեպքից հետո հավաքվածները քաղաքացուն դուրս են բերել Հովհաննավանքից և Սուրբ գիրքը տվել են կարգալույծ քահանային։

Հիշեցնենք, որ այսօր Հովհաննավանքում պատարագ է անցկացրել կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը։ Պատարագին ներկա են գտնվել մի խումբ պաշտոնյաներ, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութը՝ Tert.am-ի տելեգրամյան ալիքում։