Առաջին «Ռաունդ»-ի օրն արդեն հայտնի է (տեսանյութ, լուսանկարներ)

12:28 • 27.10.25

Kinodaran-ը հայտարարել է իր նոր սերիալի պրեմիերայի օրը: Նախագիծն առանձնանում է իր մասշտաբով. նկարահանումները տեղի են ունեցել 150+լոկացիաներում՝ 200+ դերասանների մասնակցությամբ։

«Ռաունդ»-ի սյուժեն կառուցված է բռնցքամարտիկի կյանքի շուրջ, ով չկատարած հանցագործության համար 15 տարի բանտում անցկացնելուց հետո դուրս է գալիս և փորձում վերականգնել արդարությունը։ Սերիալը ուսումնասիրում է մարդկային կամքի ուժը, արդարության փնտրտուքը, հայր և որդի հարաբերությունների բարդությունը և սպորտի դերը՝ որպես վերականգնման և կյանքի իմաստի աղբյուր։

Kinodaran-ի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը, նշում է. ««Ռաունդ»-ը միայն սպորտի մասին չէ։ Սերիալը մարդկային ոգու մասին է, որը դիմադրում է փորձություններին և պայքարում է իր անունը մաքրելու համար։ «Ռաունդ»-ում շոշափվում է հոր և տղայի հարաբերությունները, ովքեր 15 տարի չշփվելուց հետո փորձում են վերականգնել իրենց հարաբերությունները։ Վստահ ենք, որ այս սյուժեն ոգեշնչելու ա մեր դիտորդներին»։

Սերիալի մեկնարկը նոյեմբերի 12-ին է միայն Kinodaran-ով։

 

Քաղաքականություն

Առաջին «Ռաունդ»-ի օրն արդեն հայտնի է (տեսանյութ, լուսանկարներ)