«Porsche»-ի երրորդ եռամսյակի շահույթը նվազել է գրեթե 96%-ով

10:15 • 27.10.25

Գերմանական սպորտային և շքեղ ավտոմեքենաներ արտադրող «Porsche»-ի շահույթը այս տարվա առաջին երեք եռամսյակներում նախորդ տարվա համեմատ նվազել է 95.9%-ով՝ կազմելով ընդամենը 114 միլիոն եվրո, ասվում է ընկերության հաղորդագրության մեջч ТАСС-ի փոխանցմամբ։

Միայն երրորդ եռամսյակում խմբի վնասները գնահատվում են 967 միլիոն եվրո։ Առաջին ինը ամիսների ընթացքում գործառնական շահույթը կազմել է 40 միլիոն եվրո, ինչը 99%-ով պակաս է նախորդ տարվա մոտավորապես 4 միլիարդ եվրոյի ցուցանիշից։ Վաճառքի ծավալը նվազել է 6%-ով՝ հասնելով մոտավորապես 26.9 միլիարդ եվրոյի։

Մասնագետները նշում են, որ «Porsche»-ի դժվարությունները մասամբ պայմանավորված են ընկերության ապագա ռազմավարության կտրուկ փոփոխությամբ: Ղեկավարությունը որոշել է չեղարկել էլեկտրական տրանսպորտային միջոցների մշակման հավակնոտ ծրագրերը, այդ թվում՝ մարտկոցների արտադրությունը: Նոր էլեկտրական տրանսպորտային միջոցների մոդելների նախատեսված թողարկումը հետաձգվել է, և «Porsche»-ն այժմ պլանավորում է իր ներդրումների մեծ մասը կենտրոնացնել ներքին այրման շարժիչով տրանսպորտային միջոցների արտադրության վրա: Այս հարմարվողական միջոցառումները միայն այս տարի ընկերությանը կարժենան լրացուցիչ 3.1 միլիարդ եվրո: