Առողջապահության նախարարությունը նվազեցրել է բազային ապահովագրական վճարը․ Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարարությունը նվազեցրել է բազային ապահովագրական վճարը մեկ անձի համար՝ 164 հազար դրամից մինչև 129,6 հազար դրամ, Այս մասին Աժ-ում հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշել է, որ ապահովագրական բազային արժեքը «էժանացել է» ապահովագրական պատահարների (հիվանդությունների և բժիշկների միջամտության) հաճախականության վերահաշվարկի պատճառով: Նախարարի խոսքով՝ դա չի լինի ծառայությունների ծավալի նվազման հաշվին, թեև ապահովագրությունն ամեն դեպքում չի «ծածկելու» բոլոր բժշկական ծառայությունների պահանջները: Պարզապես դրանք ավելի մատչելի կդառնան բնակչության տարբեր խմբերի համար:














