Կրասնոդարի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել

21:03 • 31.10.25

Կրասնոդարի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Ռոսավիացիա»-ին:

«Այդ սահմանափակումներն անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար»,-ասվում է հաղորդագրությունում: