Ծնողներս թույլ չեն չտվել, որ Երուսաղեմում սովորեմ՝ լսելով uեռական nտնձգnւթյnւնների մասին. Հրաչյա Հակոբյան
Այո՛, եղել եմ Հայ առաքելական եկեղեցու երիտասարդական միության անդամ։ Այս մասին Հովհաննավանքում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր, Աննա Հակոբյանի եղբայր Հրաչյա Հակոբյանը։
«Երգել եմ երգչախմբում, եղել եմ դպիր»,-նշել է նա։
«Ծնողներս, իմ համաձայնությամբ, որոշել էին, որ ես պետք է գնամ Երուսաղեմ՝ ճեմարանում սովորելու։ Խոսում եմ 1993-94 թվականների մասին։ Իմ ծնողներին լուր հասավ, որ Երուսաղեմում բարձրաստիճան հոգևորականները սեռական ոտնձգություններ են իրականացնում ճեմարանի ուսանող տղա երեխաների նկատմամբ։ Իմ ծնողները որոշեցին, որ ես այլևս երբեք Երուսաղեմի ճեմարանում չեմ սովորելու»,- ասել է Հակոբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու չի շարունակել իր գործունեությունը եկեղեցում։










