Մեր Սրբության սրբոցը Կտրիճ Ներսիսյանից և նրա խմբակից ազատելուց առաջ մենք պետք է հոգևոր և բարոյական իմաստով արժանի լինենք մեր սրբության սրբոցին․ Փաշինյանը՝ Հովհաննավանքում «պատարագի» մասնակցելու մասին (տեսանյութ)

09:03 • 02.11.25

Մեզնից յուրաքանչյուրը հասկանում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր և բարոյական նորոգման օրակարգը նախ և առաջ մեզնից յուրաքանչյուրի հոգևոր և բարոյական նորոգման օրակարգն է, ասել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութում, որն անվանել է՝ ուղերձ նրանց, ովքեր մտածում և/կամ պատրաստվում են այսօր գալ Հովհաննավանք։

«Մեր Սրբության սրբոցը Կտրիճ Ներսիսյանից և նրա խմբակից ազատելուց առաջ մենք պետք է հոգևոր և բարոյական իմաստով արժանի լինենք մեր սրբության սրբոցին՝ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնին»,- նշել է նա: