Cascade Pictures-ը հայտարարում է մեծ խաղարկություն

21:00 • 03.11.25

Նոյեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 28-ը Cascade Pictures-ը հայտարարում է մեծ խաղարկություն:

«Խաղարկությանը մասնակցելու համար հարկավոր է գնել «Գողություն Հայկական Ձևով» ֆիլմի տոմս (օնլայն կամ թղթային), այնուհետև նկարը կամ screenshot-ը տեղադրել ֆեյսբուքյան էջում՝ նշելով Cascade Pictures-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջը, բաժանորդագրվել Cascade Pictures-ի բոլոր երեք պաշտոնական էջերին ( FB, Instagram, YouTube), սպասել դեկտեմբերի 28-ի խաղարկությանը։

Հաղթողները ընտրվելու են պատահականության սկզբունքով՝ բոլոր պայմանները կատարած անձանցից։ Խաղարկությունը իրականացվելու է օնլայն՝ Cascade Pictures-ի ֆեյսբուքյան էջում։

Ընկերությունը երաշխավորում է խաղարկության արդարությունը»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: