«Գիտակից հասարակություն» ՀԿ-ն հարցում է ուղարկել ՀՀ ՀԾԿ հանձնաժողովի նախագահին, պահանջելով պարզաբանումներ, թե ինչու է մերժվել ՀԵՑ-ի էլեկտրաէներգիայի սակագինը վերանայելու առաջարկը
«Գիտակից հասարակություն» սոցիալ-իրավական կենտրոն ՀԿ-ն պաշտոնական հարցում է ուղարկել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, պահանջելով պարզաբանումներ այն մասին, թե ինչու է մերժվել ՀԵՑ-ի էլեկտրաէներգիայի սակագինը վերանայելու առաջարկը։
«Գործընթացի թափանցիկությունն ու հանրային հաշվետվողականությունը ապահովելու համար պահանջել ենք նաև հրապարակել բոլոր հաշվարկները և նիստերի արձանագրությունները»,-ասված է ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։










