«Նոան»՝ հայկական ակումբների շարքում առաջին հարկատուն է

19:38 • 03.11.25

2024թ․ հունվարի 1-ից մինչև 2025թ․ սեպտեմբերի 30-ը Հայաստանի գործող չեմպիոն «Նոան» պետական բյուջե է վճարել 804,585,000 ՀՀ դրամ՝ դառնալով Հայաստանի ֆուտբոլային ակումբների շարքում ամենամեծ հարկատուն։ 

Նշենք, որ թիվը չի ներառում ենթակառուցվածքներին ուղղված ներդրումները և դրանց դիմաց վճարված հարկերը։