Թագավորական ընտանիքի հետ տեղի ունեցածը սարսափելի է. Թրամփը՝ Բուքինգհեմյան պալատի մասին

11:46 • 03.11.25

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի եղբոր՝ Էնդրյուին արքայազնի տիտղոսից զրկելը անվանել է «սարսափելի», հաղորդում է Reutrers-ը։

«Թագավորական ընտանիքի հետ տեղի ունեցածը սարսափելի է։ Սա ողբերգական իրավիճակ է, շատ վատ։ Ես նկատի ունեմ՝ ցավում եմ թագավորական ընտանիքի համար», - մեջբերում է Reuters-ը Թրամփի խոսքերը։

Հոկտեմբերի 30-ին Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ Չարլզ III թագավորը պաշտոնական գործընթաց է սկսել արքայազն Էնդրյուին «պաշտոնական ելույթի, տիտղոսի և պատվավոր կոչման իրավունքից» զրկելու համար, և որ Էնդրյուն ստացել է «ծանուցում Թագավորական օթյակում իր վարձակալության պայմանագիրը դադարեցնելու մասին»:

Միապետի եղբայրը այսուհետ կկոչվի Էնդրյու Մաունթբաթեն Ուինձոր:

2019 թվականին արքայազն Էնդրյուն ստիպված է եղել հրաժարվել իր պաշտոնական թագավորական պարտականություններից՝ Էպշտեյնի գործի հետ կապված սկանդալի պատճառով։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ամերիկացի Վիրջինիա Ջուֆրեն մեղադրանքներ է ներկայացրել նրա դեմ՝ պնդելով, որ նա այն մի քանի տղամարդկանցից մեկն էր, որոնց հետ իրեն ստիպել էին սեռական հարաբերություն ունենալ 17 տարեկանում։

2022 թվականին Եղիսաբեթ II թագուհու որոշմամբ, արքայազնը զրկվել է իր պատվավոր զինվորական կոչումներից և մի քանի հասարակական կազմակերպությունների հովանավորի դերից։ Նա նաև կորցրել է «Նորին Մեծություն» պաշտոնական տիտղոսն օգտագործելու իրավունքը։

Էպշտեյնը կրկին ձերբակալվել էր 2019 թվականին՝ 2002-2005 թվականներին 14-ից 17 տարեկան անչափահաս աղջիկների սեռական շահագործման մեղադրանքով։ Նրա ծանոթների թվում էին ազդեցիկ քաղաքական գործիչներ, գործարարներ և հայտնիներ։ Գործը փակվել է նրա ինքնասպանությունից հետո՝ 2019 թվականի օգոստոսի 10-ին՝ բանտում։