Չարլզ III թագավորը Դևիդ Բեքհեմին ասպետի կոչում է շնորհել
Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ասպետի կոչում ստացավ Չարլզ III թագավորի կողմից: Արարողությունը տեղի է ունեցել Վինձորի ամրոցում: Այս մասին փոխանցում է sports.ru-ն:
50-ամյա մարզիկն արժանացել է Մեծ Բրիտանիայի բարձրագույն պարգեւին՝ սպորտի եւ մարդասիրության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար:
Արարողությանը ներկա են եղել նրա կինը՝ Վիկտորիան և ընտանիքի անդամները:
Սա Բեքհեմի առաջին թագավորական պարգևը չէ։










