Ծանր հիվանդ Բրյուս Ուիլիսը զբոսնել է Լոս Անջելեսում՝ իր խնամակալի ուղեկցությամբ (լուսանկարներ)

12:11 • 07.11.25

Հայտնի դերասան Բրյուս Ուիլիսը, որը տառապում է դեմենցիայով, զբոսնել է Լոս Անջելեսում՝ իր խնամակալի հետ:

70-ամյա դերասանը զբոսնում էր լողափում՝ օգնականի ուղեկցությամբ։ Daily Mail-ի տվյալներով՝ Ուիլիսը զբոսանքի ժամանակ ժպտում էր, բայց զգացվում էր, որ ուներ հենվելու կարիք:

Դերասանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր. 2023 թվականի փետրվարին նրա մոտ ախտորոշվել էր ճակատ-քունքային դեմենցիա։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա այլևս չի խոսում և այլևս չի ճանաչում իր ընտանիքին։