Արցախում բոլորն էլ պատրաստ էին, բոլորն էլ կռվnւմ էին. քաղաքացի

10:41 • 09.11.25

Մինչև վերջ  վերձ կռվում էին, ամեն դեպքում այն ձևի կռիվ էր, որ ինչքան շատ կռվեին, այնքան շատ զոհեր կլինեին, որովհետև դա ավելի շատ քաղաքական պատերազմ էր, ավելի շատ այն ձևի, որ մերոնցից բան չէր կախված, լրագրողների հետ զրույցում նշել է քաղաքացին, ով այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

«Այն ձևի էին խառնել Հայաստանը, որ այն, ում ասում են դավաճանացի, նրանք էլ չեն դավաճանել, ավելի շատ համոզված պարզեցին, եթե որ սա ինչ-որ դավադրություն է եղել, իսկ կռվելը, բոլորն էլ պատրաստ էին, բոլորն էլ կռվել են»,- նշել է նա։

Հարցին, թե օ՞նչ եք կարծում, խաղաղություն կհաստատվի ի վերջո Ադրբեջանի հետ, հիմա շատ է խոսվում այդ մասին, նախաստորագրել են պայմանագիր, քաղաքացին նշեց․ «Մեծ պետություններից է կախված այս Ուկրաինական պատերազմը, նայած ոնց է վերջանում, նայած ոնց են վերջացնում, Թուրքիայի Ադրբեջանի հարաբերությունները, Ռուսաստան-Ադրբեջանի հարաբերություններ։  Սաղ իրար հետ կապված հարցեր են էլի, դրանք մենակ մեզանից չի կախված։ Հայաստանը ինչ է, փոքր երկիր է, թե ասես համախմբված չեն եղել, համախմբված էլ են եղել»։