Apex cab. նոր տաքսի ծառայություն շուկայում՝ մրցունակ պայմաններով (տեսանյութ)

15:55 • 10.11.25

Ճանապարհը պետք է լինի արագ, հարմար և վստահելի։ 21-րդ դարում, երբ ամեն րոպեն արժեք ունի, Apex Cab-ը գալիս է օգնելու հասնել նպատակակետին՝ առանց ժամանակ կորցնելու ու առանց անհարմարությունների։ Նոր տաքսի ծառայությունն արդեն հասանելի է։

Apex Cab-ի մեկնարկը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև վարորդների շրջանում։ Ծառայության գործարկման հենց առաջին օրը գրանցվել է ավելի քան 200 վարորդ, ինչը վկայում է վստահության և համագործակցության պատրաստակամության մասին։ Նոր հարթակը նրանց առաջարկում է թափանցիկ պայմաններ, արդար վարձատրություն և տեխնոլոգիական հարմարավետություն։

Apex Cab-ն արդեն հասանելի է փլեյ մարկետներում․ հաջող փորձարկումներից հետո նոյեմբերի 8-ից ծառայությունը պաշտոնապես գործարկվել է: Մնում է միայն ներբեռնել հավելվածն ու վայելել արագ ու հուսալի ուղևորությունները՝ հասանելի արժեքով։