Կայացավ Համապետական դեղագիտական առաջնությունը․ 1 մլն դրամ՝ հաղթող թիմին (տեսանյութ)

17:00 • 10.11.25

Ամենամասշտաբային դեղագիտական առաջնությունն արդեն իրականություն է․ հարյուրավոր դեղագետներ ու դեղագործներ մեկ հարկի տակ մրցեցին, շփվեցին ու քննարկեցին ոլորտի ներկա մարտահրավերներն ու ապագայի հնարավորությունները։ Միջոցառումը ոչ միայն մրցույթ էր, այլ նաև գիտելիքի փոխանակման, փորձի հարստացման և մասնագիտական կապերի ստեղծման հարթակ։

Վահե Մելիքսեթյանը կլինիկական դեղագետ, գիտնական, ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս  և պարզապես հայրենասեր հայ էր։ 2021թ-ին ստեղծվեց «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը՝ զարգացնելու համար Հայաստանում կլինիկական դեղագիտությունը։ Համապետական դեղագիտական առաջնությունը ևս այդ նպատակին է ծառայելու։

Առաջնությունը 3 փուլից էր բաղկացած․ հավելյալ խաղերից բացի, նաև «սուպեր խաղ» անցկացվեց։ Առաջնությանը մասնակցելու համար ավելի քան 120 դեղագետ ու դեղագործ էր հայտ ներկայացրել, այդ թվում՝ բարձր կուրսի ուսանողներ։ Յուրաքանչյուր թիմ 4-5 հոգուց էր բաղկացած։ 

Դեղագիտության զարգացմանն ու դեղագետների մասնագիտական միավորման կարևոր ուղենիշ դարձած այս միջոցառման կողքին կանգնած են նաև ոլորտի առաջատար գործընկերները, Liqvor-ը, Theopharma-ն,  Exclusive Pharm-ը, Proff Skills-ը, Տոնուս Լեսը, Կարդիոլաբը, Դերմետիկը, ովքեր իրենց փորձով, գիտելիքով և աջակցությամբ նպաստեցին միջոցառման բովանդակության հարստացմանը, իսկ տեղեկատվական գործընկերը Tert.am-ն է։ Գլխավոր հովանավորն է ClinChoice ընկերությունը:

Հաղթող թիմի համար սահմանված էր մրցանակ՝ 1 մլն դրամի չափով։

 

 

 

 

Կայացավ Համապետական դեղագիտական առաջնությունը․ 1 մլն դրամ՝ հաղթող թիմին (տեսանյութ)