Բարի գալուստ Հայաստան, այստեղ կարող եք հանգիստ քնել․ հայ երկրպագուները՝ հունգարացիներին

21:49 • 13.11.25

Բարի գալուստ Հայաստան, այստեղ կարող եք հանգիստ քնել, այս գրությամբ պաստառը հայ երկրպագուները պարզել են Հայաստան-Հունգարիա խաղի ժամանակ: 

Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին գիշերը քնած ժամանակ կացնահարել էր ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովը, ով հետագայում արտահանձնվեց Ադրբեջանին։