Փարիզի կայարաններից մեկում կրшկոցներ են հնչել

22:19 • 14.11.25

Փարիզի Մոնպառնասի կայարանում կրակոցներ են հնչել, ոստիկանությունը կրակ է բացել ուղևորներին դանակով սպառնացող տղամարդու ուղղությամբ, դրանից առաջ նա հրաժարվել էր կատարել ոստիկանների պահանջները, հաղորդում է Ouest-France-ը։

Ավելի վաղ հանցագործը գնացքում սպառնացել է սպանել իր կնոջն ու որդուն: Գնացքից դուրս գալուց հետո նա փորձել է փախչել, ապա դանակ է հանել և սպառնացել ուղևորներին, նրան ձերբակալելու համար ոստիկանները կրակ են բացել։