BusinessTrends Summit 2025-ը՝ նոր համագործակցությունների և զարգացման հարթակ (տեսանյութ, լուսանկարներ)

22:15 • 17.11.25

BusinessTrends Summit 2025-ը դարձավ այն հարթակը, որտեղ տարբեր ոլորտների ընկերություններ ու կազմակերպություններ հավաքվեցին՝ քննարկելու ժամանակակից բիզնեսի մարտահրավերներն ու հնարավորությունները։ Սամիթի հիմնական նպատակն էր ամրապնդել և խորացնել գործարար կապերը, ստեղծել նոր համագործակցության ուղիներ և բացահայտել այն միտումները, որոնք կձևավորեն առաջիկա տարիների տնտեսական միջավայրը։

2004 թվականին հիմնադրված «Վելաս Պրինտ» ընկերությունը, երկու տասնամյակ շարունակելով իր հաջող գործունեությունը և շուկայում հաստատելով կայուն դիրքը, այսօր կանգնած է նոր շրջափուլի առաջ։ Տպագրության ոլորտում ձեռք բերած փորձն ու վստահելիությունը դարձան հիմք՝ ընդլայնվելու և գործունեությունը տարածելու նաև ինտերիեր դիզայնի, բրենդինգի ու մարքեթինգի ոլորտներում։ Բայց այստեղ էլ կանգ չառան։ 

«Վելաս Պրինտ»-ը, ունենալով 20 տարվա հաջող փորձառություն ու տարբեր ոլորտներում գրանցած հաջողություններ, այսօր տալիս է ամուր հիմք՝ վստահ լինելու, որ նոր ուղղություններում ևս հաջողելու է։ Այս ճանապարհը ոչ միայն ապացույց է ընկերության կայունության ու նորարարական մտածողության, այլև լավ հնարավորություն բիզնեսի ներկայացուցիչների համար՝ ոչ միայն ներկայացնելու իրենց փորձն ու նորարարական լուծումները, այլև հաստատելու արժեքավոր գործընկերային հարաբերություններ։ 

Ընկերությանը հավատացին ու նրա կողքին կանգնեցին 30-ից ավելի ընկերություններ՝ ամենատարբեր ոլորտներից, սննդի արտադրութունից մինչև ռազմարդյունաբերություն, կառուցապատող ընկեություններից մինչև իրավաբանական ընկերություններ։

Այս միջոցառումը ընդգծեց, որ բիզնեսի հաջողությունը պայմանավորված է համագործակցության մշակույթի զարգացմամբ և փոխադարձ վստահության վրա հիմնված կապերով, իսկ առաջին կարևոր քայլն արդեն կայացած իրողություն է։