Պուտինը վաստակավոր արտիստի կոչում է շնորհել Եկատերինա և Ալեքսանդր Ստրիժենովներին

16:55 • 17.11.25

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եկատերինա Ստրիժենովային և Ալեքսանդր Ստրիժենովին շնորհել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում, հաղորդում է Ռիա նովոստին։

««Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի» պատվավոր կոչում շնորհել Մոսկվայի դերասանուհի և «Առաջին ալիք»-ի հաղորդավար Եկատերինա Վլադիմիրովնա Ստրիժենովային և Մոսկվայի «Առաջին ալիք»-ի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Օլեգովիչ Ստրիժենովին», - ասվում է փաստաթղթում։