Մենք տեսնում ենք, որ ծառայությունները վերադառնում են բնականոն ռեժիմի, սակայն շարունակում ենք խնդիրների լուծումը. Cloudflare

16:51 • 18.11.25

Մենք տեսնում ենք, որ ծառայությունները վերադառնում են բնականոն ռեժիմի, սակայն շարունակում ենք խնդիրների լուծումը, քանի որ հաճախորդների մոտ կարող են դեռևս երևալ սովորականից ավելի շատ սխալներ (errors), հայտարարել է Cloudflare ընկերությունը:

«Մեր աջակցության պորտալի մատակարարը ներկայումս խնդիրներ ունի, որոնք հաճախորդների մոտ սխալներ են առաջացնում աջակցության հարցումները դիտելիս կամ դրանց պատասխանելիս: Սա չի ազդում հաճախորդների հարցումներին պատասխանելու մեր հնարավորության վրա, և հաճախորդները դեռ կարող են կապվել մեզ հետ Cloudflare-ի ուղիղ չաթի միջոցով կամ զանգահարելով մեր արտակարգ իրավիճակների համարին», - գրել է Cloudflare-ը։