Մենք հասկացել ենք Ալեքսանդրիայի գրադարանի դասերը․ Grokipedia-ի հոդվածների պատճենները պարբերաբար կուղարկվեն Արեգակնային համակարգով մեկ․ Մասկ
Իլոն Մասկը հայտարարել է, որ Grokipedia-ի հոդվածների պատճենները պարբերաբար կուղարկվեն ամբողջ Արեգակնային համակարգով՝ մարդկային գիտելիքները պահպանելու համար։
«Մենք հասկացել ենք Ալեքսանդրիայի գրադարանի դասերը»,-գրել է նա իր Ֆեյսբուքյան էջում։
Մասկը նաև նշել է, որ նախատեսում է Grokipedia-ն վերանվանել «Գալակտիկական հանրագիտարան», և այն վերածել տիեզերքի մասին ամբողջական գիտելիքների հսկայական, բաց կոդով պահոցի։














