Դալար բնակավայրի դպրոցում, Վայք համայնքի Զառիթափ և Սերս բնակավայրերում և դպրոցներում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:31 • 23.11.25

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքի «Դալար բնակավայրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ և Սերս բնակավայրերում և դպրոցներում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։

ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։