Գյումրիի Զարգացման լաբորատորիայի սաները «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ մեկնելու են Սինգապուր` մասնակցելու Ռոբոտների համաշխարհային օլիմպիադային (տեսանյութ)
Նոյեմբերի 21-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները գտնվում էին Գյումրիում։ Այցի ընթացքում շարժման անդամները այցելեցին Գյումրիի Զարգացման լաբորատորիա և հանդիպում ունեցան կենտրոնի սաների հետ։
Հանդիպման ընթացքում «Մեր ձևով» ժողովրդական շարժման երիտասարդ տաղանդների աջակցության աշխատանքային խմբի համակարգող Գոհար Ղումաշյանը հաջողություն մաղթեց կենտրոնի սաներին, որոնք «Մեր ձևով» շարժման աջակցությամբ և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ այս ամսվա վերջին մեկնելու են Սինգապուր`մասնակցելու և Հայաստանը ներկայացնելու 2025թ. Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (World Robot Olympiad 2025) ազգային փուլի հաղթողների եզրափակչին։
«Ուրախ ենք, որ այս տաղանդավոր երեխաների զարգացման գործի մասն ենք դարձել։ Մաղթում ենք հաղթանակ»,-ասված է շարժման տարածած հայտարարության մեջ։










