Սահակ Բ. Պատրիարքը Էրդողանի հրավերով կմեկնի Անկարա

23:15 • 26.11.25

Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հայրը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով կմեկնի Անկարա։ Այս մասին տեղեկանում ենք Հայոց Պատրիարքության հաղորդագրությունից։

«Ինչպես հայտնի է վաղը՝ նոյեմբեր 27-ին, Թուրքիա կժամանի Կաթոլիկ Եկեղեցու Հոգեւոր Պետ՝ Ն.Ս.Տ.Տ. Լևոն ԺԴ. Սրբազան Քահանայապետը, ում առաջին կանգառը պետք է լինի Անկարան: Նույն օրը Թուրքիայի Հանրապետության նախագահն ի պատիվ Նորին Սրբության՝ ընդունելութուն պիտի պատրաստի, որին հրավիրված է նաև Նորին Ամենապատվությունը:

Մեր Հոգևոր Պետը վաղն առավոտյան օդային ճանապարհով կմեկնի մայրաքաղաք և կմասնակցի ընդունելությանն ու նույն գիշերը կվերադանռա Աթոռ»,- նշվում է հաղորդագրության մեջ։